Նոր նշանակում ոստիկանությունում
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմավիրի մարզային վարչության Բաղրամյանի բաժնի պետ է նշանակվել փոխգնդապետ Սամվել Համբարյանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանության լրատվության վարչությունից։ Նշենք, որ նախօրեին զբաղեցրած պաշտոնից ազատվել էր Բաղրամյանի բաժնի պետ Մանվել Դավթյանը, որն այժմ կադրային ռեզերվում է։
