Ահազանգեր կան, որ Արմեն Լամբարյանին խոշտանգել են
«Սասնա ծռերի» անդամ Արմեն Լամբարյանի հարազատները դիմել են փաստաբան Ինեսա Պետրոսյանին, որպեսզի նա ներգրավվի որպես Արմեն Լամբարյանի փաստաբան, սակայն, ՀՔԾ-ն հրաժարվել է ներգրավել: «Արմեն Լամբարյանի հարազատներն ինձ են դիմել, այդ դիմումն ուղարկել եմ ԱԱԾ քննչական վարչություն, այնուհետեւ ՀՔԾ, սակայն ՀՔԾ խմբի ղեկավարը հրաժարվում է ինձ ներգրավել որպես փաստաբան եւ չեմ կարողանում անգամ տեղեկանալ՝ Արմեն Լամբարյանն ինչ դատավարական կարգավիճակ ունի եւ նրա առողջական վիճակն ինչպես է»,-ասաց փաստաբանը: Ինեսա Պետրոսյանը նշել է, որ տարբեր տեղերից ահազանգեր կան, որ Արմեն Լամբարյանը խոշտանգվել է եւ հենց այդ պատճառով էլ թույլ չեն տալիս փաստաբանին եւ նրա հարազատներին տեսակցել նրան: Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում
