Սերժ Սարգսյանը չի հանդիպի Ժիրայր Սէֆիլյանին
Արդյո՞ք Սերժ Սարգսյանը մտադիր է այսօր հանդիպել Ժիրայր Սէֆիլյանին, armlur.am-ը փորձեց պարզել Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանից: -Պարոն Հակոբյան, Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների հանգուցալուծման շուրջ տարվող բանակցությունների ընթացքում հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ժիրայր Սէֆիլյանին: Առաջիկայում նման հանդիպման սպասե՞նք: -Իրավիճակները հիմնականում պարզաբանված են, նախագահի երկու ելույթները կան այդ թեմաներով, դրան ավելացնելու բան չունենք: -Բայց հետեւելով Սերժ Սարգսյանի ելույթներին այդպես էլ չի հստակեցվում` ի վերջո հանդիպում տեղի կունենա՞ թե ոչ: -Ես ասեցի: Հիմք ընդունեք նախագահի երկու ելույթները: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
