Չզայրացնել Պուտինին` հայերի հարցով

Ռուսաստանյան Life հեռուստաալիքի եթերում, պատասխանելով լրագրողի հարցերից մեկին, որը վերաբերել է Հայաստանին, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե «թքած Հայաստանի վրա ևս ….»: Լրագրողը ցանկացել է պարզել, թե ինչ դիրքորոշում ունի քաղաքական գործիչը Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ: «Այնտեղ պարբերաբար կլինեն ելույթներ: Փոքր երկիր է, լեռնային, սեղմված լեռների միջև, Ադրբեջանի և Թուրքիայի միջև, ո´չ մի հեռանկար, ո՛չ մի տնտեսություն: Այնտեղ արդեն 1 միլիոն հայ է մնացել, իսկ աշխարհում կա 6 միլիոն հայ: Նրանք բոլորն էլ հեռացել են: Լիբանան, Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Նահանգներ, ողջ աշխարհում ման են գալիս: Այնտեղ ապրելու տեղ չկա` լեռներ են: Բնականաբար, այնտեղ տարբեր խմբավորումներ միմյանց նկատմամբ ստորություններ են անելու»,- հայտարարել է Ժիրինովսկին: Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանում Ռուսաստանն ունի ռազմաբազա, Ժիրինովսկին հետևյալ կերպ է արձագանքել. «Աստծու սիրուն, կթքեն մեր վրա, դուրս կբերենք բազան… Մեր ոտքերի տակ կընկնեն բազան վերադարձնելու համար: Այդ բազան նրանց փրկությունն է, հակառակ դեպքում նրանց երկու կողմից կջնջեն թուրքերն ու ադրբեջանցիները: Դրա համար էլ Հայաստանի մասին պետք չէ անհանգստանալ: Նրանք երբեք մեզանից չեն հրաժարվի, քանի որ դա կլինի նրանց վերջը: Ադրբեջանն անմիջապես կգրավի Լեռնային Ղարաբաղը, նրանց թուրքերը կօգնեն: Հայաստանին 300 տարի առաջ Եկատերինա Երկրորդ թագուհին է փրկել: Թուրքերը դուրս էին հանում բոլորին: Նրանք արդեն այդ ժամանակ էին վարում բոլորից ազատվելու քաղաքականություն: Լրագրողի դիտարկմանը, թե հայերը բազմաթիվ զորավարներ են ունեցել, որոնք կռվել են, Ժիրինովսկին հակադարձել է` ասելով, թե ինքը չի ասում, թե հայերն անտաղանդ ժողովուրդ են: «Յուրաքանչյուր ժողովուրդ ունի ինչ-որ ձեռքբերումներ: Ես խոսում եմ ճակատագրի մասին … Հայաստանն ազատ է, սակայն դա այն մեծ Հայաստանի մի փոքր մասն է»,- ասել է նա: Ժիրինովսկին պարբերաբար խոսում է, ընդ որում ասում է այն, ինչ այդ պահին Կրեմլը ցանկանում է «հասցնել» ում պետք է: Կարելի է նրան ծաղրածու համարել, խեղկատակ, անլուրջ կամ ցինիկ, բայց Ժիրինովսկին ռուսական քաղաքական էլիտա է: Հետևաբար, գոնե մեկ անգամ պաշտոնական Երևանից որևէ մակարդակով պարտավոր է պատասխանել: Բայց... Պարզվում է, ՀՀ ԱԳՆ-ն ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկիի հայտարարություններին լրջորեն արձագանքելն անիմաստ է համարում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: Ախր, հարգելիներ, Ժիրինովսկին, վերջիվերջո Ռուսաստանի դաշնության պետական խորհրդի անդամ է, ռուսական պետական հեռուստաընկերությունների թոք-շոուների աստղը, այսինքն` Կրեմլի քաղաքական գծի կոնկրետ արտահայտողն է ու Պուտինի պաշտպանը։ Էլ ո՞վ պետք է լինի, որ ՀՀ ԱԳՆ-ի խոսնակը հարկ համարի մեկնաբանել: Նա ռուս քաղաքական գործիչ է, եթե ՀՀ ԱԳՆ Ռուսաստանի քաղաքական գործիչների չի մեկնաբանում, էլ ո՞ւմ պետք է մեկնաբանի: Ավելին, այդ մարդը որերորդ անգամ վիրավորում է Հայաստանի հանրապետությունն ու նրա քաղաքացիներին: Շատերը կասեն, որ նա դա անում է, քանի որ Ալիևից նավթադոլարներ է ստանում: Բայց ներեցեք, իսկ ի՞նչն է խանգարում ձեզ այդ մասին պաշտոնապես հայտարարել ու գրողի ծոցն ուղարկել Ժիրինովսկուն: Թե՞ պաշտոնական Երևանը չի մեկնաբանում, որովհետև գիտի, որ Ժիրինովսկին Պուտինի կարծիքն է արտահայտում, իսկ այս դեպքում, իհարկե, պաշտոնական Երևանը չի կարող համարձակվել զայրացնել Պուտինին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am