Քայքայիչ «հրեշի» վերջը

Դեռ երկար է քննարկվելու «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ն գրավելու և դրանից հետո ի ցույց դրված մեր քաղաքական դաշտի ամլությունը: Մի բան, որի մասին վաղուց էր խոսվում, սակայն հուլիսի 17-ից հետո, կարծես, ավելի ցայտուն դարձավ այդ անհերքելի փաստը: Սերժ Սարգսյանը նախօրեին նախագահականում ելույթ ունենալով պաշտոնյաների, քաղաքական ու հասարակական գործիչների, լրագրողների առջև` չխոսեց հնարավոր պաշտոնանկությունների կամ արտահերթ քայլերի մասին, բայց շեշտեց, որ իշխանություններ այսօր ավելի նպատակադրված են առաջ տանելու դրական փոփոխությունները: «Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է», -ասաց նա` ըստ ամենայնի ակնարկելով գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ձևավորվելիք իշխանությունը: «Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, Ազգային համաձայնության կառավարությունն իրեն չգտած ինչ-որ մեկի՝ դեպի աթոռ սողոսկելու մասին չէ, այն քաղաքական պատասխանատվության հնարավորինս լայն տեղաբաշխման և կիսելու մասին է, ինչի ինստիտուցիոնալ ողջ հենքը մենք արդեն ապահովել ենք: Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն», - հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ չհստակեցնելով արտահե՞րթ, թե՞ հերթական ընտրությունների արդյունքում: Հայաստանի քաղաքական ողջ դաշտի ճահճային բնույթը` վերից վար, ի վերջո չարիք էր դառնալու: Հասարակական ընդվզման առկայության պայմաններում մենք իրականում տեսանք, որ ժողովուրդը մերժում է ոչ միայն իշխանությանը: Գալու է մի պահ, մերժվելու են բոլորը, ինչպես ասում են, հայտնվելու են «կոտրած տաշտակի առջև»: Սրա պատճառները խորքային են և մեկ օրվա, մի քանի ամսվա, կամ մի քանի տարվա խորության չեն: Դրանց հիմքերը դրվել են օրի-օրի` հետևողական քայլերով 20 տարիների ընթացքում: Պարզապես այսօրվա իշխանություններն, ի պաշտոն, պարտավոր են դա արձանագրել ու իրապես հետևություններ անել: Իշխանությունները ամեն ինչից բացի, երբ խոսում են պատասխանատվության մասին, իշխանական համակարգում բարեփոխումների, կամ և այլնի մասին, պետք է խոստովանեն նաև մի շատ կարևոր հարցում` ինչո՞ւ այսչափ ապականվեց քաղաքական դաշտը: Իշխանությունը, գուցե, չի ընկալում, թե ինչ մարտահրավերի առջև է կանգնած այսօր: Բայց իսկապես, եթե կա գիտակցում, որ պետք է «դասեր քաղել», ուրեմն, այդ ժամանակը եկել էր վաղուց, այսօր պարզապես հասարակությունն արձանագրվեց, որ անցել է այդ ժամանակը: Սրանից հետո կամ` ինչ-որ բան պետք է իրապես փոխվել, կամ` մեր երկրի զարգացումը ուղղակի անհնար է այս համակարգի գոյության պայմաններում: Սա քայքայիչ համակարգ է բոլոր առումներով` քաղաքականությունից, տնտեսությունից սկսած`մնացյալով ավարտված: Թամար Բագրատունի

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am