ԱԱԾ քննչականի պետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նոր պետի անունն արդեն հայտնի է
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուխյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Մեր տեղեկություններով՝ նա թոշակի է գնացել: Մնացական Մարուխյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Միքայել Համբարձումյանը, ով մինչ այդ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետի տեղակալն էր: Լուսանկարում՝ Միքայել Համբարձումյանը։
