ՊԵԿ նախագահի ու նրա տեղակալների աշխատավարձերը բարձրացան
Կառավարության այսօրվա նիստում ընդունվել է ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանի ներկայացրեց որոշումը, ըստ որի` առաջարկվում էր սահմանել ՊԵԿ նախագահի ու նրա տեղակալների աշխատավարձերի դրույքաչափեր: Մասնավորապես` առաջարկվում էր ՊԵԿ նախագահի, նրա առաջին տեղակալի և տեղակալի դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանել, համապատասխանաբար, 12, 10 և 8.5` գործող 10, 8.5 և 7.5-ի փոխարեն:
