Կառավարությունը փոխհատուցեց Մերձավոր Արևելքում տրամադրված ՀՀ անձնագրերի պետտուրքը
Կառավարության նիստում ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ 2016 թվականի 2րդ կիսամյակում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Մերձավոր Արևելքում տրամադրել է 581 ՀՀ անձնագիր: Դամասկոսի դեսպանատան միջոցով տրամադրվել է 349, Հալեպի հյուպատոսարանի՝ 150, Բեյրութում՝ 150, Բաղդադում՝ 19: Քոչարյանի խոսքով՝ անձնագրերի համար պետական տուրք չի գանձվել՝ հաշվի առնելով հակամարտությունների պատճառով այդ տարածաշրջանում մեր հայրենակիցների բարդ դրությունը:Պետտուրքերը փոխհատուցելու նպատակով ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից ՀՀ ԱԳՆին հատկացրեց 36.5 մլն դրամ:
