2 մլն 968 հազար դրամ՝ Օֆելյա Համբարձումյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու համար
Այսօր կառավարության հերթական նիստին որոշում կայացվեց գումար հատկացնել կառավարության աշխատակազմին: Գումարն անհրաժեշտ է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, երգչուհի Օֆելյա Համբարձումյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար: Այսպիսով Բյուջեի պահուստային ֆոնդից հատկացված անհրաժեշտ գումարը կազմում է 2 միլիոն 968 հազար դրամ:
