Հայկ Մարությանը՝ ինքնահրկիզված տղամարդու մահվան մասին
Դերասան Հայկ Մարությանն անդրադարձել է քաղաքացի Ք. Գ.-ի մահվանը: 58-ամյա տղամարդն ինքնահրկիզման փորձ էր կատարել հուլիսի 30-ին Բաղրամյան պողոտայում: Ստացել էր 70 տոկոս այրվածքներ, եւ վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր: Օգոստոսի 2-ին նա մահացել է: «Այս մարդու մահվան պատասխանատվությունն ամբողջությամբ ընկած է իշխանությունների վրա»,-գրել է դերասանը ֆեյսբուքի իր էջում:
