Պավել եւ Արամ Մանուկյանների ընտանիքին օգնելու համար դրամահավաքին հավաքվել է 1.238.770 դրամ
«Աջակցություն Պավել եւ Արամ» Մանուկյանների ընտանիքին նախաձեռնության կազմակերպած դրամահավաքի արդյունքում հավաքվել է 1.238.770 դրամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախաձեռնության ֆեյսբուքյան էջից: Նշենք, որ «Սասնա ծռերի» անդամներ Պավել եւ Արամ Մանուկյանների ընտանիքներին աջակցելու համար կազմակեպված դրամահավքը տեղի է ունեցել Երեւանի Հյուսիսային պողոտայում: Այն պետք է տեղի ունենար օգոստոսի 2-ին ժամը 12:00-ից սկսած մինչեւ օգոստոսի 3-ը ժամը 23:00-ն, սակայն, ոստիկանությունը թույլ չէր տվել դրամահավաքն իրականացնել այդ ողջ ժամանակահատվածում, դրամահավքի ժամերը սահմանափակել էին:
