Հայազգի տղամարդը Սոչիում 3 տարեկան երեխային փրկել է երկաթուղային վթարից. տեսանյութ
Սոչիի հայազգի բնակիչ, երկաթուղային համակարգի անվտանգության աշխատակից Արսենի Ղազարյանն ու նրա գործընկերը՝ Ալեքսանդր Սեմիգլազովը, Սոչիում 3 տարեկան երեխային փրկել են երկաթուղային վթարից։
Նրանք նկատել են ռելսերի վրա զբոսնող երեխային և հասցրել նրան հեռացնել այնտեղից բեռնատար գնացքի մոտենալուց վայրկյաններ առաջ։
Life.ru-ի փոխանցմամբ՝ միջադեպի վայրից ոչ հեռու հանգստացողների ճամբար կա: Տղան մոր հետ ծովափ էր եկել ուրիշ շրջանից:
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 30-ին, Աշե կայարանի մոտ։
