«Սասնա ծռերից» մեկին բաց են թողել
«Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Մելքոնյանին բաց են թողել: Այդ մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում Ժիրայր Սեֆիլյանի եղբայր Թորոսը: Նա հավելել է, որ Մելքոնյանին բաց են թողել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ: Այլ մանրամասներ հայտնի չեն: Ռուբեն Մելքոնյանը՝ Ռուբեն Գրիգորյանի հետ մեկտեղ, դուրս էր բերվել գնդի տարածքից հուլիսի 31-ին մինչև խմբի հիմնական մասի հանձնվելը:
