Ետ վերադարձրեք Գագիկ Ծառուկյանին

  Հայաստանի պաշտոնյաների խավում խեղանդամ անելը դառնում է նորաձեւ : Շուշան Պետրոսյանը դեռ չէր հասցրել իրականություն դարձնել աչք հանելու իր սպառնալիքը, ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանն էլ որոշեց ստանձնել ձեռք կտրելու պարտավորություն: Ոստիկանությունում տեղի է ունեցել կոլեգիայի նիստ, որի ժամանակ նա ենթականերին կարգադրել է առավելագույնս խստացնել կոռուպցիոն ռիսկերի դեմ ուղղված միջոցառումները՝ մասնավորապես Ճանապարհային ոստիկանության համակարգում: «Հասարակությունը չի վստահում մեզ` այդ թվում նաև ՃՈ որոշ աշխատակիցների լկտի պահվածքի պատճառով: Հարկահավաք կազմակերպել, հարկեր տալ` մատով ցույց տալով, որ վերևներին եք տալիս, ձեռքներդ կկտրեմ: Եթե համակարգում լսեցի ու տեսա նալոգ ասած հասկացությունը, կոչնչացնեմ ամբողջ ծառայությունը, խոսքս էս պարագայում ուղղում եմ Ճանապարհային ոստիկանությանը»,- սպառնացել է Գասպարյանը: Միջնադարյան պատժի եղանակների կիրառումը եւ Իվան Ահեղին կոըռք դարձնելը թե որքանով պիտի նպաստի կոռուպցիայի դեմ պայքարի գործին, դժվար է ասել: Բայց ՀՀ Ոստիկանապետին չէր խանգարի ծանոթանալ կամ վերհիշել Սինգապուրյան տնտեսական հրաշքի հեղինակի, Սինգապուրի հանրապետության նախարար Լի Կվան Յուի պատգամը հայաստանյան բարձրաստիճաններին: Մի քանի տարի առաջ Լի Կվան Յուն Հայաստանում խորհուրդ տվեց որպես զարգացման առաջին եւ կարեւոր քայլ պայքարել կոռուպցիայի դեմ, ընդ որում՝ բարձրաստիճան կոռուպցիայի դեմ: Սինգապուրում հենց այդ պայքարի շնորհիվ է փոխվել կյանքը, ոչ թե առողջապահության, իրավապահ կամ կրթական համակարգերի միջին եւ ստորին օղակներում մի քանի հարյուր կամ մի երկու հազար դոլար կաշառքի համար ձերբակալումների: Դրանք են կարեւոր, ստորին եւ միջին օղակներում այդ արատները վերացնելու եւ քաղաքացիներին պետության մատուցելիք ծառայության որակը բարձրացնելու համար, բայց այդ ամենն ընդամենը բարձրագույն օղակում առկա կոռուպցիայի մետաստազներն են, որոնց լինել-չլինելը երկրի զարգացման առումով էական բան չի փոխում: Սինգապուրյան «հրաշքի» հեղինակի համոզմամբ՝ տնտեսական հրաշքը կարող է սկսվել բարձրագույն օղակներում կոռուպցիայի դեմ իրական պայքարից, երբ կքանդվի խոշոր բիզնեսի եւ իշխանության հանցավոր կապը: Հենց այդ բանաձեւով է, որ կոռուպցիայի մեջ թաղված երկիրը քաղաքական կամքի շնորհիվ զգալի ժամանակահատվածում կարողացավ մեծ ցատկ կատարել:Այսինքն, եթե որեւէ համակարգի ղեկավար անձամբ է զերծ է մնում կոռուպցիոն երեւոյթներից, ապա իր ղեկավարած համակարգում որպես փորձված տարբերակ երեւոյթը նվազում է 40-50 տոկոսով: Այլ հարց է, որ Վովա Գասպարյանը կարոտել է մեծ «բեմը», որտեղից նրան կարծես հեռացրեցին Գագիկ Ծառուկյանի հետ, համարեցին նրա առաքելությունները ավարտված ու հիմա կուտակված ասելիքն ու հույզերը նա երբեմն-երբեմն զսպել չի կարող: Անի Սահակյան

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am