Ահեղ դատաստանը մոտ է

Համաշխարհային համբավ ունեցող գիտնական Լիսկան, որը համատեղության կարգով նաեւ աչք հանող է, փորոտիք թափող ու նման անմարդկային այլ շնորհներով օժտված անձնավորություն, պարզվում է սյունեցիներից ոմանց համար Քրիստոսից չի զիջում։ «Սյունյաց երկիր» կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը շնորհավորել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի 60-ամյակը և շնորհավորական հոդված է տեղադրել կայքում. «Երբ Պետրոս եւ Հովհաննես առաքյալներին քննում էին Երուսաղեմի ատյանում, քահանայապետի հարցերից մեկին այսպես պատասխանեցին նրանք. «Իսկ մենք չենք կարող չասել, ինչ-որ տեսել ենք ու լսել» (Գործք առաքելոց, գործք 4.19), (առաքյալներն ատյանում վկայում էին Հիսուս Քրիստոսի մասին-խմբ): Սկզբունքն այս աչքի առաջ ունենալով ու մեր ներքին մղումին ընդառաջ գնալով՝ «Սյունյաց երկիր»-ը չէր կարող չներկայացնել մեր լեռնաշխարհի նշանավոր ու արժանավոր զավակին՝ Սուրեն Խաչատրյանին, ում 60-ամյակն է լրանում 2016թ. օգոստոսի 1-ին, ում կյանքի ուղին՝ պատանեկության տարիներից, մեր աչքի առաջ է: Ինքն էլ՝ որպես պետական այր, երկու տասնամյակ անկեղծորեն ձգտել է երկրամասի նշանավոր ու վաստակաշատ որեւէ մեկին չմոռանալ, նրանց արած-դրածն ըստ պատշաճի արժեւորել»: Հոդվածագիրը «իրատեսորեն» համառոտ ներկայացնում է Սուրեն Խաչատրյանի կյանքն ու գործը, անցած ճանապարհը .«Քաղաքապետի, պատգամավորի, մարզպետի դիրքը երբեք նրան չհեռացրեց ժողովրդից, շարքային մարդկանցից, ինչի համար եւ հազարավոր սյունեցիներ մնացին սրտակից նրա հետ: Մի անգամ արդեն գրել ենք. « ….Գորիսն անհատականությունների քաղաք է: Գորիսը չես կարող կառավարել վախի, մահակի օգնությամբ: Գորիսը կառավարելու համար պիտի սիրել Գորիսը, գորիսեցուն, հարգել նրա արժանապատվությունը… Ոմանց համար գուցեեւ հասկանալի չեն պարզագույն այդ ճշմարտությունները, բայց դա է իրականությունը։...Ասվածն առանց վերապահումի կարող ենք տարածել ամբողջ Սյունիքի վրա՝ արաքսամերձ Նռնաձորից մինչեւ Գորայք»: Եւ ահա, այսպիսի մի անիրական հոդված է սպրդվում այնպիսի բարդ ժամանակներում, երբ չէին հավաքվել այն քարերը, որոնցով շարքային գորիսեցիներն էին փակել միջպետական ճանապարհը՝ ի աջակցություն «Սասնա ծռերի» եւ նախեւառաջ բողոքի նշան բռնակալ մարզպետի։Մարդ, որը տարիներ շարունակ վախի մթնոլորտում է պահել իր ղեկավարած մարզը, որի շրջապատն ու հարազատները ահուսարսափ են դարձել մարզի բնակիչների համար, մարդ որը ձեռք է բարձրացրել բանակի սպայի, հղի կնոջ, երիտասարդ տղայի վրա ու այնքան հեղինակազրկվել, որ մահափորձի մի հնդկական սցենար էր գրել-բեմադրել ու փորձել հրամցնել հանրությանը, փաստորեն կարող է որոշների համար Քրիստոս լինել։ Քրիստոսի հետ համեմատելու համար առնվազն Լիսկա պետք է լինել կամ Լիսկայի ահը սրտում ապրող մեկը, որ, հատկապես, այս օրերին, երբ շատերը հիշել ու հոլովվում են Սուրիկ Խաչատրյանի անունը, ով գերեզման հասցրեց իր «օջախի» վրա գնացողին։ Մինչդեռ այս օրերին ոստիկանական հրոսակախմբի կողմից անզեն սարի թաղցիների օջախներում ծեր ու մանուկ, ահել ու ջահել, կին ու տղամարդ ահաբեկելը, բարբարոսաբար ավերելը, ջարդուփշուր անելը, տները պայթեցնելը բարեկրթված ու բարեփոխված ոստիկանական դրսևորում է, որին ոչ մեկը չդիմադրեց սեփական օջախները ոստիկանական ահաբեկիչ- հրոսակախմբերից պաշտպանելու համար։ Այս առումով է, որ Լիսկան «բարձրյալ» է, եզակիներից մեկը, որին ներվում է ամեն բան ու այդ անպատժելիությունից ծնված անզոր միջավայրում է, որ Լիսկան դարձել է Քրիստոս, իսկ սա նշանակում է, որ ահեղ դատաստանի օրը մոտ է։ Անի Սահակյան

դիտվել է 130 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am