Երրիտասարդությանը ես ասում եմ մեկ բան՝ դուք չգիտեք, թե հիմա որտեղ եք գտնվում. Աշոտ Մանուչարյան
21:11 Հարթակ բարձրացավ «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը. « Ես այստեղ տեսնում եմ իմ հասակակիցներին, բայց առաջինը դիմում եմ այն երիտասարդությանը, որը վերջին երկու շաբաթվա հերոսն է: Այդ երիտասարդությունը շատ բան չգիտի, շատ բան նոր է ճանաչում, շատ սխալներ է արել այս օրերին եւ դեռ շատ սխալներ էլ կանի, բայց նա դուրս է եկել պայքարի հանուն իր երկրի, հանուն իր հայրենիքի, հանուն իր ապագայի եւ նա է այսօրվա հերոսը: Երրիտասարդությանը ես ասում եմ մեկ բան՝ դուք չգիտեք, թե հիմա որտեղ եք գտնվում: Ձեզ այս սրբազան տեղից փորձում են ուղղորդել տարբեր ուղղություններով: Իմացեք՝ դուք հայոց համար մեկ հրապարակում եք, սա է ձեր օրրանը»:
