Կեղծում են դատավորները, վճարում ենք մենք

Հայաստանի կոռումպացված դատավորների ապաշնորհ գործունեության համար փաստորեն պետք է վճարենք ազգովին՝ ՀՀ բոլոր քաղաքացիներս: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական վճիռներն է կայացրել Հայաստանի դեմ` թվով 3-ը: Որոշումներից մեկը վերաբերում է ավելի քան 15 տարի Հայաստանի դատարաններում իր սեփականության իրավունքի համար պայքարած Վարյա Սաֆարյանին: ՄԵԴԸ վճռել է, որ Հայաստանի կառավարությունն ու դատական ատյանները խախտել են ն 82-ամյա կնոջ սեփականության իրավունքը և 3000 եվրո փոխհատուցում նախատեսել բարոյական վնասի համար։Մյուս երկու գործերը նույնպես սեփականության իրավունքի խախտմանն են վերաբերում կամ առնչվում, որոնց դեպքում էլ ՄԻԵԴԸ 3600-ական եվրոյի փոխհատուցման որոշում է կայացրել: Դիմումատուներից մեկը` Ռեհան Թովմասյանը. ծնվել է Երևանում, 1948 թ: 1991 թ. հոկտեմբերին Գործկոմի Մաշտոցի շրջխորհրդի որոշմամբ նրան բնակարան է հատկացվել նոր կառուցվելիք շենքում: Շենքի կառուցման պատասխանատուն Ալյումինի գործարանն էր: Բայց շենքի հիմքը գցելուց հետո դրա կառուցումը դադարեցվել է` Խորհրդային Միության փլուզման հետևանքով: Իսկ գործարանը սնանկացավ ու լուծարման հանձնաժողովի որոշմամբ լուծարվեց: 2007թ-ի մայիսին դիմումատուն դիմում է ներկայացնում՝ իրեն բնակարան հատկացնելու կամ դրամական համարժեք փոխհատուցում տալու պահանջով: Թովմասյանի պահանջը մերժվեց այն հիմնավորմամբ, որ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով շենքի շինարարությունը չի իրականացվել: Վճռաբեկ դատարան դիմելու հնարավորություն Թովմասյանին չի տրվել: Ըստ ՄԻԵԴ վճռի, դիմումատուն պնդել է, որ չի կարողացել բողոք ներկայացնել, քանի որ գումար չի ունեցել փաստաբան վարձելու, իսկ բազմաթիվ փաստաբաններ, որոնց ինքը խնդրել է իրեն անվճար իրավաբանական ծառայություններ մատուցել, մերժել են: ՄԻԵԴ-ի համոզմամբ, այսպիսով խախտվել է Ռեհան Թովմասյանի` ներպետական դատական ատյաններն ու պաշտպանության միջոցները սպառելու իրավուքը: ՄԻԵԴ-ը բավարարել է միայն գանգատի այս պահանջը` միաժամանակ մերժելով չստացած բնակարանի դիմաց փոխհատուցման պահանջը` այն առանց քննության թողնելով: 2010թ-ի հունվարի 1-ից մինչև 2015թ-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում Հայաստանի վերաբերյալ գործերի քանակը կազմում է 3 տասնյակից ավելի, որոնց փոխհատուցման գումարը կազմել է մոտ 600 հազար եվրոյին համարժեք դրամ։Եվրոպական դատարանում այս պահին Հայաստանին առնչվող 1000-ից ավելի գործ է քննվում։ Փաստաբանները կանխատեսում են, որ առաջիկայում Հայաստանի վերաբերյալ ՄԵԴ որոշումների տարափ է լինելու: Եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցման գումարի վճարումը կատարվելու է ՀՀ հարկատուներիս հաշվին, ինչը մեղմ ասած, անարդար է: Ստացվում է, որ ՀՀ դատավորները կարող են ապաշնորհ գտնվել, սխալ որոշումներ կայացնել, որոնք հայտնի է թե ինչքանով են գլուխ բերվում, եւ իր գրպանի մեծացնելով փոքրացնի մեր՝ հարկատուներինս, որովհետեւ հատուցվող գումարները մեզանից են կտրում, պետական բյուջեն է վնաս կրում, իսկ համապատասխան վճիռներ կայացրած դատավորներն իրենց բարեկեցությունն են այդկերպ ապահովում, շքեղ մեքենաներ ու տներ գնում, շրջագայում: Մինչդեռ եվրոպական մի շարք երկրներում, եթե ՄԻԵԴ վճիռների արդարացի փոխհատուցման գումարի վճարումը կատարվում է համապատասխան որոշումը կայացրած դատավորի անձնական միջոցներից: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վայնասուն կբարձրանա, եթե Հայաստանում էլ սկսեն այս մեխանիզմը կիրառել, ինչեր դուրս կգան ջրի երես, բնական է, որ նման որոշում Հայաստանում անգամ երազել չի կարելի:Քանզի խնդիրը համակարգային է, այն միայն դատավորներինն ու դատարաններինը չէ, կոռուպցիան շաղկապել է քաղաքական գրեթե բոլոր օղակները եւ դատավորները գրեթե առանց բացառության նման դեպքերում միայնակ չեն գործում, կամ էլ գումարը կիսվում են <<օբշյակում>>: Այլապես, օր առաջ եվրոպական դատարանի բռնագանձումը կոնկրետ դատավորների ուսերին կդնեին, կամ էլ կանեին նվազագույնը, որ նման դեպքերում դատավորին խիստ պատիժ սահմանվեր, օրինակ` արտոնագրից զրկում: Անի Սահակյան

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am