Մի քանի երրորդական դեմքեր՝ Փաշինյանը, Արմեն Մարտիրոսյանը մխրճվեցին իրենց ռեյտինգը բարձրացնեն. Ահարոն Ադիբեկյան

«Սասնա ծռեր» խմբի կողմից ստեղծված իրավիճակից Հայաստանում հետեւություններ չեն արվի քաղաքական կյանքում ։ Այս մասին մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը.«Առավել եւս հասարակությունը, մարդիկ շատ զբաղված են իրենց խնդիրներով եւ հետեւություններ չեն անի խմբի առաջ քաշած պահանջների վերաբերյալ՝ նախագահի հրաժարական, արտահերթ ընտրություններ եւ այլն, եւ այլն։ Խումբը չէր հաշվարկել մի բանի մասին, ենթադրենք՝ նախագահը հրաժարական տար ու Ազգային ժողովի նոր ընտրություններ լինեին, նորից հաղթեր Սերժ Սարգսյանի թիմը, ի՞նչ պետք է անեին իրենք, որտեղից իրենց վստահություն, որ ժողովուրդը կգնար ու կընտրեր իրենց, եթե որեւէ խարիզմատիկ դեմք չունեին։ Ընդհանուր առօրյա կենցաղային հոգսերի արտահայտման միջոցով իշխանության չեն գալիս»,-նկատեց Ահարոն Ադիբեկյանը։ Սոցիոլոգի գնահատմամբ՝ հասարակության տարբեր շերտերում տարբեր ընկալում կստանա «Սասնա ծռերի» գործողությունները, հետեւաբար ազդեցությունն էլ միանշանակ չէ.«Ովքեր երկրպագում էին խմբին, կասեն՝ հերոսներ էին, իրենց կյանքը զոհաբերելու գնով գնացին բարձրացնելու մեր կամքը, պահանջները։ Ով հանգիստ ապրում է, խնդիրներ չունի, ասում է՝ հիմարներն ովքեր են, ինչ են, գնացեք ձեր գործերով զբաղվեք, դա ձեր խելքի բանը չէ։ Ովքեր մի քիչ մտահոգ են այս իրականությունով, օրինակ սրտաճմլիկ, սրտացավ տատիկները, կասեն, այ, ողջամիտ էին, զենքերը վայր դրեցին, ավելորդ մարդ չսպանեցին, ապրեն իրենք, ովքեր թշնամի են, կասեն մանկամիտ են, վախկոտ են, այդպիսի հայտարարություններ էին անում, բայց զենքը վայր դրեցին, իրենց կազմակերպության անդամներն էլ կմտածեն, որ լուրջ կարգապահություն կա խմբում, երբ որ ղեկավարն ասում է զենքը վայր դրեք, իրենք անմիջապես դնում են ցած ու սեփական որոշում չեն կայացնում»։ Ահարոն Ադիբեկյանի խոսքով մեկ ընդհանրական կարծիք կա միայն այն հարցում, որ երկրում ահաբեկչության միջոցով հարցեր չեն լուծվում, նա դատապարտում է.«Չի կարելի պետականամետությունն իշխանության հետ շփոթել։ Ճիշտ է, իրենք խաչվում են, բայց տարբեր հասկացողությունների մեջ են։Ես պետականամետ եմ, ես պաշտպանել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին ոչ թե, որ նրանք իմ աչքի լույսն են եւ ես հրապուրվել եմ նրանցով, ոչ, ես օգնել եմ պետության կայացմանը, իսկ թե ով է պետության ղեկին, դա ինձ համար շատ անհետաքրքիր է եղել»։ Ահարոն Ադիբեկյանի պնդմամբ քաղաքական դաշտի եւ մասնավորապես ընդդիմադիրների դաշտում էլ իրադարձությունները լուրջ ազդեցություն ունենալ չեն կարող.«Տեսաք, որ որեւէ մեկը չարձագանքեց այդ իրադարձություններին, ոչ մի ընդդիմադիր։ Ու զարմանալի չէր, որ Վիտալի Բալասանյանն է, որը հանդես գալիս որպես գործող իշխանությունների մրցակից կողմ, գալիս է Հայաստան հարցերը հարթելու, որովհետեւ այնպիսի թեզ էին առաջ քաշել, որ հիմնական հարցը Ղարաբաղի տարածքների հարցն է, պարզապես դրա մասին բացահայտ չեն կարող խոսել եւ քողարկում են սոցիալական խնդիրներով եւ այլն։ Մի քանի երրորդական դեմքեր՝ Փաշինյանը, Արմեն Մարտիրոսյանը մխրճվեցին իրենց ռեյտինգը բարձրացնեն, ինչեւէ, դա իրենց գործն է։ Խոշոր քաղաքացիների համար դա անհետաքրքիր էր, երկու ամիս հետո, երբ ընտրություն կլինի, էս տղերքին կմոռանան, հանրային հիշողությունը շատ կարճ է, կմոռանան, կխոսեն ուրիշ բաների մասին ու այս հարցերը արանքից դուրս կգան»։ Խաղից հաղթող դուրս եկավ միայն իշխանությունը, որը հաստատեց. «Ես եմ իշխանությունը, ես եմ բոլոր հարցերը լուծում գործող օրենքների շրջանակներում։ Հիմա եթե հետեւենք նախագահին, նա ուզում է, որ նրանց դատը լինի բաց, որ բոլորը տեսնեն, թե ով էր գալու իշխանության եւ ինչու եւ որ իրենք հիմք չունեին հավակնելու այդ ամենին»։ Անի Սահակյան

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am