«Զինված խմբի կողմից զենքերը վայր դնելու որոշումը կարող է ի վերջո ավելացնել հասարակության համակրանքը «Սասնա Ծռեր»-ի նկատմամբ»

Իրավապաշտպան կառույցի հրապարակման հեղինակները նշում են՝ իշխանությունների բռնությունները, ինչպես նաև ցուցարարների պահանջներն անտեսելու նրանց քաղաքականությունն է ստիպել շատերին՝ կորցնել հույսը, թե հնարավոր է երկրում ի վերջո արդարադատության հասնել:
«Երևանում Ոստիկանության պարեկապահակային գնդի երկշաբաթյա գրավումը, որն ավարտվեց անցած կիրակի, հասարակության անսպասելի աջակցությանն արժանացավ՝ հարցեր առաջ բերելով երկրի ապագա կայունության վերաբերյալ»: Այսպիսի արձանագրում է անում «Ֆրիդոմ Հաուզ» իրավապաշտպան կազմակերպության կայքում հրապարակված հոդվածը, որի հեղինակները փորձել են վերլուծել տեղի ունեցածի պատճառներն ու հնարավոր հետևանքները: «Երբ զինված խումբը գրավեց պարեկապահակային գնդի տարածքը և պահանջներ ներկայացրեց իշխանություններին՝ նախագահի հրաժարականի ու քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ, հասարակությունը շփոթմունքով արձագանքեց, իսկ վարչակազմն ու ընդդիմադիր գործիչները՝ լռեցին»,- փաստում են հոդվածագիրները, հավելելով՝ մինչ իշխանական լրատվամիջոցներն ու նախագահը լռություն էին պահպանում, հասարակության շրջանում աճեց համակրանքը զինված խմբի նկատմամբ, հազարավոր ցուցարարներ փողոց դուրս եկան՝ կոշտ արձագանք ստանալով ոստիկանության կողմից: «Երկրում ստատուս քվոն փոխելու՝ զինված խմբի ծայրահեղական փորձը կարող է ընկալվել միայն իշխանությունների բռնապետական միտումների և դրանց առաջ բերած հուսահատության համատեքստում, ու թեև վերջին տարիների հակակառավարական ցույցերը հիմնականում խաղաղ էին, այս երկու շաբաթներն ահազանգում են, որ հայաստանյան հիասթափված հանրության սպասումներում անհանգստացնող լարվածություն կա, – կարծիք են հայտնում հոդվածի հեղինակներն ու շարունակում՝ «Զինված խմբի կողմից զենքերը վայր դնելու որոշումը կարող է ի վերջո ավելացնել հասարակության համակրանքը «Սասնա Ծռեր»-ի նկատմամբ, հաշվի առնելով, որ զինյալներն այժմ գտնվում են Հայաստանի՝ դաժանությամբ հայտնի արդարադատության համակարգի ձեռքում»: Շարունակությունը կարդալ Azatutyun.am

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am