Պաշտոնից ազատվել է Բաղրամյանի բաժնի պետը
Ոստիկանության համակարգում այսօր եւս մեկ պաշտոնանկություն է տեղի ունեցել։ Զբաղեցրած պաշտոնից ազատվել է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պետ Մանվել Դավթյանը: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից։ Նա գտնվում է կադրային ռեզերվում Ավելի վաղ հղում անելով մեր աղբյուրներին գրել էինք, որ այսօր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Էրեբունու բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա փոխարեն արդեն նոր նշանակում է եղել։ Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը։
