Փախուստի դիմած ռուս սահմանապահին գյուղացիները գտել են
Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից դարձյալ զինծառայող է փախուստի դիմել, սակայն Ոսկեհասկ գյուղում գյուղացիները բռնել են նրան և հանձնել ռուս սահմանապահներին: Ռուս սահմանապահին առաջինը նկատել են ոսկեհասկցիներից երեքը, ովքեր հետաբնդել են նրան ու սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա կանգնեցրել, փորձել են ճշտել՝ ուր է գնում: Երկխոսության արդյուքում պարզվել է, որ զինվորականը ծառայում է ռուսական ռազմաբազայում, արդեն 4 օր աշխատանքի չի ներկայացել ու նպատակ ունի հատել հայ-թուրքական սահմանը: Զինծառայողը զինված չի եղել: Նրան առանց վիճաբանության հասցրել են զինվորական ուղեկալ: «Ցայգ» ՀԸ տեսանյութը
