Գարիկ Պապոյանը տարածել է Սյուզան Սիմոնյանի գրառումը
Դերասան Գարիկ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում տարածել է «Նոր Հայաստանի» անդամ Սյուզան Սիմոնյանի գրառումը:
«Սիրելի ժողովուրդ այս խումբը ստեղծված է Սասնա Ծռերին դրամական աջակցություն ցուցաբերելու նախաձեռնության համար: Սրանք այն հաշվեհամարներն են, որոնց դուք կարող եք փոխանցումներ կատարել: Հաշվեհամարը բացված է Պավլիկ Մանուկյանի դստեր՝ Ասպրամ Մանուկյանի անունով: Կհամակարգեմ ես՝ Սյուզան Սիմոնյանս: Սասնա Ծռեր խմբի փաստաբանների վճարման եւ նրանց ընտանիքների գոյատեւման խնդիրն այսօր առաջնային է»,-գրել է Գարիկ Պապոյանը:.

