«…..ախր, Եղիշե Պետրոսյանի երգի տակ ձեր բալեքի ծնունդն եք շնորհավորում…..». Հրանտ Թոխատյան
Դերասան Հրանտ Թոխատյանն անդրադարձել է երգիչ, երգահան Եղիշե Պետրոսյանի ձերբակալությանը: Ֆեյսբուքի իր էջում նա գրել է. «…..ախր, Եղիշե Պետրոսյանի երգի տակ ձեր բալեքի ծնունդն եք շնորհավորում…..»: Եղիշե Պետրոսյանը ձերբակալվել է հուլիսի 30-ին իր տանից: Նա կասկածվում է զանգավածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Մինչեւ ձերբակալվելը նա ակտիվորեն մասնակցել է Երեւանում տեղի ունեցող բողոքի ակցիաներին: Առողջական խնդիրների պատճառով Եղիշե Պետրոսյանը հիվանդանոցում է:
