Բարձրաստիճան ոստիկան է պաշտոնանկ արվել
Քիչ առաջ բարձրաստիճան ոստիկան է պաշտոնանկ եղել։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով զբաղեցրած պաշտոնից ազատվել է Էրեբունու բաժնի պետ Գեւորգ Հակոբյանը։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա փոխարեն արդեն նոր նշանակում է եղել։ Էրեբունու բաժնի պետ է նշանակվել Գրիշա Ամիրխանյանը։ Մեր տեղեկություններով այլ պաշտոնանկություններ էլ են եղել:
