«Մենք կունենանք նոր Սասնա ծռեր,եթե..».Րաֆֆի Հովհաննիսյան.տեսանյութ
«Ցավում ենք, որ կորցրեցինք երկու ոստիկաններ, նույն Սարի թաղի նկարները ցույց են տալիս, թե ով էր այնտեղ ահաբեկիչը և ով էր հակաահաբեկիչը: Եթե նորմալ քաղաքական գործընթացներով, ընտրություններով չկարողանանք հասնել արտահերթ լուծումներին, Հայաստանը կունենա նոր «Սասնա ծռեր», և այդ «Սասնա ծռերը» կլինենք ցանկացածս, կլինենք հակաահաբեկիչ նրանց նկատմամբ, ովքեր զավթել են երկիրը: Եթե դա չլինի՝ արտաքին սահմանի վրա կունենանք նոր կորուստներ և Թալիշով չենք սահմանափակվի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Ավելի մանրամասն՝ տեսանյութում
