Սիրիական բանակի հայ զինվոր է առևանգվել. ևս 2-ը վիրավորվել են թեժ մարտերի ժամանակ
Arevelk.am-ի փոխանցմամբ՝ Սիրիական բանակի հայազգի ծառայող է առևանգվել: Կայքը հղում է անում Հալեպի իր աղբյուրին: Աղբյուրը նշել է նաև, որ 2 հայ զինծառայողներ, որոնց անունները հատուկ չեն հրապարակվում, «Ալ Հըքմէ» վարժարանի մոտակայքում ընթացած թեժ մարտերի ժամանակ վիրավորումներ են ստացել: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց: «Ալ Հըքմէ» վարժարանը գտնվում է Halepi «Հայ Ալ ռաշիտին» թաղամասում:
