Թուրքիան Արևմուտքին պետք չէ. «National Interest»
Արևմուտքը կարող է հանգիստ գոյատևել առանց Թուրքիայի, ով իր հարաբերությունները նրանց հետ օգտագործում է իր հետաքրքրություներին հասնելու համար:Այս մասին գրում է Մովսես Տեր-Հովհաննիսյանը «National Interest»-ի հոդվածում: Ըստ նրա՝ ողջ աշխարհի ուշադրությունն իր վրա գրաված ռազմական հեղաշրջման փորձը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգտագործում է իր իշխանությունն ամրապնդելու համար: Մասսայական ձերբակալությունների պատճառով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ստիպված Անկարային հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն երկրի կառավարությունից սպասում է իր սեփական դեմոկրատական սկզբունքների պահպանում: Տեր-Հովհաննիսյանի համոզմամբ Արևմուտքը Թուրքիային ավելի շատ է պետք, քան Թուրքիան Արևմուտքին:
