Ռուս զինվորական՝ Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում
Այսօր առավոտյան ժամը 9-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղի բնակիչները համազգեստով ռուս զինվորականի են նկատել գյուղում: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Ոսկեհասկի գյուղապետը, զինվորականն անզեն է եղել, գյուղացիները նրան նստեցրել են մեքենա և տեղափոխել Գյումրի՝ հանձնելով ռուսական սահմանապահ ջոկատին: Զինվորականը դիմադրություն ցույց չի տվել: Ռուս զինծառայողի փաստաթղթերն ուսումնասիրած ոսկեհասկցիները փոխանցեցին, որ նա Սերգեյ Խիլովն է, ծնված 1996 թվականին, Կրասնոդարի երկրամասից: Գյուղացիները զինծառայողին հայտնաբերել են, երբ նա քայլում էր դեպի հայ - թուրքական սահմանը՝ սահմանից մոտ 400 մետր հեռավորության վրա:
