Համանախագահներն ուսումնասիրում են
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ուսումնասիրում են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորությունը: Այս մասին Trend-ին ասել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները հակված են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ երկխոսության շարունակմանը: Ուորլիքը նաեւ հայտնել է, որ համանախագահներն ուսումնասիրում են երկու երկրների ղեկավարների հաջորդ հանդիպումը կազմակերպելու հնարավորչությունը: «Տվյալ պահին տարածաշրջան այցելելու որոշակի պլան չունենք, սակայն նախագահների հաջորդ հանդիպումը նախապատրաստելու կապակցությամբ կողմերի հետ մշտական շփման մեջ ենք»,- ասել է նա:
