Գյումրիի 102-րդ ռազմաբազայից փախած զինծառայողին բռնել են գյուղացիները
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել, ում հաջողվել է բռնել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում: Ռուս զինծառայողին բռնել են 3 գյուղացիներ և հանձնել ռուս սահմանապահներին: Այս մասին SHAMSHYAN.com-ին տեղեկացրեց Ոսկեհասկի գյուղապետ Արտաշես Սահակյանը: Ըստ նրա` գյուղացիներին կասկածելի է թվացել առավոտյան ժամը 7.30-ին օտարազգու ներկայությունը գյուղում:
