«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին մեղադրանք է առաջադրվել
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանին: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): Նրա պաշտպան ՝ Արմինե ֆանյանը հայտեց, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում և օգտվում է լռելու իր իրավունքից: Արմեն Բիլյանի կալանքի որոշումը 5-օրյա ժամկետում կբողոքարկվի:
