ԲՀԿ-ի հետ ստվերային, թե՞ փաստացի կոալիցիա

Կոալիցիայի առաջարկը ընդունելու Դաշնակցության խոստովանությունից  հետո  հայացքներն ուղղվեցին  ԲՀԿ կողմը՝ նման  հայտարարություն լսելու ակնկալիքով: ՀՅԴ-ից ոչ պակաս ԲՀԿ-ն էր  աջակցությունը ցուցաբերել Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին,  հրաժարվել դրանց մասին խիստ արմատական  նախկին դիրքորոշումից,  հայտարարություններից՝ ճանապարհին կորցնելով ընդդիմադիր գրեթե ամբողջ վարկանիշը, ինչ էլ մնացել էր՝ սպառվեց այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն հերոսաբար քվեարկեց Կառավարության ներկայացրած բյուջեին, մինչդեռ կարող էր ՀՅԴ-ականների պես  մանեւրելու  ձեռնպահին ապավինել: Էլ չենք խոսում ԲՀԿ-ականների իշխանահաճո հայտարարությունների մասին, կարելի է փաստել, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր կարգավիճակում նախկին այլընտրանքից էլ այլընտրանք պահեց … Բայց այս իրավիճակում է, որ  կուսակցության ղեկավարը հայտարարում է,թե կոալիցիայի առաջարկ կուսակցությանը չի եղել, իսկ ԲՀԿ-ն էլ կոալիցիա կկազմի այն դեպքում, եթե ունենան քաղաքական որոշումների վրա ազդելու լծակներ: Նա ասում է, որ ԲՀԿ-ն առեւտուր չի արել չի անի եւ մի քանի պաշտոնի համար կոալիցիա չի կազմի, եթե չկա քաղաքական որոշումների վրա ազդելու լծակներ: Դժվար է ասել՝  ինչ են մտածում այս մասին շարքային ԲՀԿ-ականները, հատկապես ԲՀԿ-ի այն թեւը, որը ավելի սերտ է շաղկապված իշխանությունների հետ: Խոսքը գործարար հատվածի մասին է, որոնց մի մասը Գագիկ Ծառուկյանի հեռանալուց հետո  մնացել է ԲՀԿ-ում ու անհոգ օրեր է ապրում ԲՀԿ-ի հարմարվողական, իշխանական կուրսում: Մինչեւ սահմանադրական հանրաքվեն այս շրջանակներում առանձնակի ոգեւորությամբ էին խոսում կուսակցության ապագա պլանների մասին՝ նկատելով , որ իշխանության հետ բացահայտ խաղը՝ կոալիցիան կարծես այլընտրանք չունի: Մասնավոր զրույցներում նրանք անկեղծանում են, որ ԲՀԿ-ն արդեն վաղուց <<վառված>> պրոյեկտ է ու այլեւս անհնար է ասեղը պարկում պահելը, այդ պատճառով  լավագույն լուծումը կոալիցիայի ձեւավորումն է: Բայց հիմա հայտարարվում է, թե ինքնանպատակ կոալիցիա չի ձեւավորվելու: Հետաքրքիր է, այդ ի՞նչ լծակներ ուներ ԲՀԿ-ն ,որի համար կողմ քվեարկեց 2016-ի բյուջեի նախագծին ու հիմա էլ պատրաստվում է ազդեցություն ունենալ իր հավանությանն արժանացած բյուջեի կառավարման, իրականացման հարցում, այդ ինչ լծակներով է ԲՀԿ-ն իշխանության քաղաքականությունն իրականացնողների վրա ազդեցություն գործելու, որպեսզի թույլ չտա, որ փոշիանա նաեւ մեր բոլորիս միջոցներից ձեւավորված բյուջեն: Իսկ մի՞թե ԲՀԿ-ն չէր, որ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի հետ կյանքի կոչեց նոր Սահմանադրությունը՝ հաստատելով Հայաստանի՝ առաջիկա 10 տարիների քաղաքական կուրսը: Խոսակցությունների առիթ դարձած կոալիցիայի մասին այս պարագայում կարելի է առնվազն փաստել, որ ամանունը կա, անունը չկա, կամ ԲՀԿ քաղաքական վերնախավը նախընտրում է ստվերային կոալիցիայն՝ վստահ լինելով, որ դրանից ավելին է շահելու, քան փաստացի կոալիցիայի դեպքում: Քիչ է հավանականությունը, որ Սերժ Սարգսյանը <<քցում>> է ԲՀԿ-ին եւ կարեւորագույն աջակցությունից հետո թողնում բախտի քմհաճույքին: ԲՀԿ-ի հետ թերեւս հեռահար ծրագրեր կան: Նկատի ունենալով, որ խորհրդարանական հաջորդ ընտրություններին մոտ մեկ տարի է մնացել, Սերժ Սարգսյանը չի ցանկանում դաշտն առավել նեղացնել եւ ճանապարհ բացել անհայտ ուժերի համար: Իսկ եթե ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի հետ միասնական թմով գնան, ապա բոլորի համար մեծամասշտաբ կեղծումներ անելը եթե ոչ անհնար, դժվարին գործ է լինելու, լավագույն դեպքում երկու կուսակցությունների համար նվազագույն արդյունք կգրվի: Հասկանալի է նաեւ, որ ԲՀԿ-ն այնքան մանրվեց քաղաքական հորձանուտներում, որ չի կարող առանց իշխանության աջակցության խորհրդարանում շատ տեղեր զբաղեցնել: Բայց Սերժ Սարգսյանն էլ հենց դրա համար է պահում այն, որպեսզի ընտրություններից առաջ մի քանիսին գործուղի ԲՀԿ ցուցակ՝ ի դեմս գործարարների, որպեսզի 2017-ի խորհրդարանում ապահովի կառավարել գործընկերոջ ներկայությունը: Չէ՞ որ դաշտում հավակնոտ նոր ուժեր են երեւում ու որքան էլ խոսվի Նիկոլ Փաշինյանի ու իշխանության դերակատարներից ոմանց համագործակցության մասին, Նիկոլի կյանքն ու խառնվածքը հուշում են, որ նա ինչ որ պահից կարող է անկառավարելի դառնա: Անի Սահակյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am