Պահանջում է ոստիկանապետի հրաժարականը
«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պահանջում է ոստիկանապետի հրաժարականը. այսօր այս մասին նա հայտարարել է հրավիրված ասուլիսում «Պահանջում եմ լյուստրացիա, այսինքն՝ գործակալների բացահայտում։Եթե նորմալ քաղաքական գործընթացներով չի կարող հարց լուծվել, այդ ժամանակ կծնվեն Սասնա ծռերը»,- ասում է նա։ Նա ահաբեկիչ է անվանում իշխանություններին, որոնք փողկապային տեռորով են զբաղված. «Անուն և հասցե ունեն նրանք, որոնք զինվորներին ուղարկել էին իրենց քաղաքացիների դեմ ահաբեկչություն իրականացնելու։ Ես պահանջում եմ նախագահի և խորհրդարանի արտահերթ ընտրություններ։ Մենք կունենանք նոր Սասնա ծռեր, և այդ ծռերից մեկը կարող եմ լինել ես»։
