Բարձրագույն կառավարիչների «ընտանիքային» կառավարումները՝ որդի, հարս, դուստր, փեսա...
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանն, անդրադառնալով մամուլի հրապարակումներից մեկին, ըստ որի` Սարի թաղում նռնակ նետողը ՀՀ փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի եղբայրն է, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիայի դեմ «պայքարող» մեր կառավարիչներին: Ահա սա «կլանային» կոչվող կառավարման նմուշ-օրինակներից է: Բարձրագույն կառավարիչների «ընտանիքային» կառավարումները՝ որդի, հարս, դուստր, փեսա... կրկնվում են բոլոր մակարդակներում, ամեն մարդ իր մակարդակում ստեղծում է կառավարման իր «ընտանեկան օջախը» և նռնակներով պաշտպանում իրեն բաժին հասած սոցիալական տարածքը»:
