«Վերցրել եմ ավել-սավոկը և մաքրել եմ աղբը». «Միայնակ գայլ»
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը։ Նրա խոսքով՝ դատարան ներկայացված միջնորդությունն առարկայազուրկ է, անհիմն, հիմնված ենթադրությունների վրա։ «Նա շատ կարճ ասաց իր խոսքը, ընդամենն ասաց հետևյալ միտքը՝ վերցրել եմ ավել-սավոկը և մաքրել եմ աղբը»,- ասաց պաշտպանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնել) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
