Արայիկ Խանդոյանը կալանավորվեց
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնել) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նրա և «Սասնա ծռերի» մյուս անդամների վերաբերյալ գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է:
