Կյուրեղյան եղբայրներն ու Արամ Հակոբյանը կալանավորվել են
Երեւանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և երկու ամսով կալանավորել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ և Սերգեյ Կյուրսեղյաններին ու Արամ Հակոբյանին: Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը):
