Արայիկ Խանդոյանին տարել են դատարան
Արայիկ Խանդոյանին տարել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ քիչ անց կորոշվի նրա կալանավորման հարցը: Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Նրա և «Սասնա ծռերի» մյուս անդամների վերաբերյալ գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է:
