Կադաստրի պետն իր որդուն ՊՈԱԿ-ի փոխտնօրեն է նշանակել
«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը վերջերս իր որդուն նշանակել է «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն։ Թերթը նշել է, որ այս ՊՈԱԿ-ը գտնվում է կոմիտեի համակարգում, այսինքն` անմիջապես Մ.Մարգարյանի ենթակայության ներքո։ Եվ այս դեպքում վերջինս լինելում է որդու ղեկավարը։ Թերթը փորձել է լուրը ճշտել նաև ՊՈԱԿ-ից, որտեղից պատասխանել են, որ ունեն նոր փոխտնօրեն՝ Գրիգոր Սարգսյանը, որը հիմա Հայաստանում չէ, գործուղման է։ Բայց հրաժարվել են մեկնաբանել, որ նա Կադաստրի պետական կոմիտեի նախագահի որդին է։
