«Հաղթանակ»` քողարկված պարտության մեջ

«Անընդունելի իրավիճակն ավարտվել է, սակայն ամբողջական հանգուցալուծումը դեռևս առջևում է», երեկ նախագահականում հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ հանդիպմանն է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելով ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինյալների խմբի կատարած հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակը: «Առաջին հերթին պետք է իրականացվի մանրազնին հետաքննություն, համակողմանի և անաչառ քննություն, բաց դատավարություն: Յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ: Որևէ այլ դրսևորում չի լինելու, անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով», - հավաստիացրել է Սերժ Սարգսյանը: «Եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը։ Այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն մի բան ակնհայտ է. ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը», - նշել է նա: Ս.Սարգսյանն իր ելույթի զգալի մասը նվիրել է «զենքով և բռնությամբ հարցեր լուծելու աղետալի մտայնությանը» և անթույլատրելի համարել անցած երկու շաբաթվա ընթացքում երկրի կրած կորուստները՝ «մարդկային, հասարակական, արժեքային կորուստներից սկսած մինչև այն հսկայական հարվածը, որ հասցվեց մեր տնտեսությանը»: «Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու», - ասել է Սերժ Սարգսյանը, - «Ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններին, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին և կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է, բայց չսիրելն ամենևին հիմք չէ հերոսացնելու համար զենքով հարցեր լուծողին: Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ: Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք»: Նա խոսել է նաև երկրում առկա խնդիրների «լուծումներն արագացնելու» անհրաժեշտության մասին՝ նշելով․ «Այս փուլում մեր նպատակը նաև ազգային համաձայնության իշխանություն ձևավորելն է, որտեղ լուծումների իրականացումը կլինի լայն համաձայնության դաշտի պատասխանատվության ներքո: Սահմանադրական բարեփոխումները հենց դրա մասին էին, հենց այդպիսի իշխանություն ձևավորելու հիմքն է դրվել այդ բարեփոխումներով»: Պնդելով, որ նման «Ազգային համաձայնության կառավարության» ձևավորման ինստիտուցիոնալ ողջ հենքը արդեն ապահովված է, նա ասել է․«Վստահաբար պնդում եմ, որ ընդամենը ամիսներ անց մենք ունենալու ենք հենց այդպիսի կառավարություն, հենց այդպիսի իշխանություն»: Բնականաբար, Ս.Սարգսյանն անդրադարձել է նաև ԼՂ խնդրով բանակցություններին՝ հավաստիացնելով, որ` «միակողմանի զիջումներ չեն լինելու». «Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին: Եվ իմ ժողովրդի համար ընդունելի տարբերակի հասնելու համար միշտ պատրաստ եմ եղել զոհաբերել ոչ միայն ցանկացած պաշտոն, այլև կյանքս»: Այսպես, սկսենք ԼՂ խնդրից: «Սասնա ծռեր» խմբի անդամների հանձնվելուց հետո, ստեղծվել է մի մթնոլորտ, երբ հենց Սերժ Սարգսյանն է դառնալու` «ոչ մի թիզ հող չենք զիջելու» կարգախոսի ջատագովը` առաջիկա բանակցություններում: Ս.Սարգսյանը վարպետորեն մատնացույց է անելու հուլիսի 17-ից հետո Հայաստանում արթնացած արմատական դիրքորոշումները` դրանք նաև ներկայացնելով որպես Ղարաբաղի խնդրի շուրջ հիմնավոր և փաստական դժգոհության առիթ: Հաջորդը: «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ-ի գրավման առաջին իսկ ժամերից սկսեց ամրանալ այն համոզմունքը, որ իշխանություն գոյություն չունի: Նախ` դրա համար հիմք էր ծառայում այն հարցը, թե ինչպե՞ս էր հաջողվել «Սասնա ծռերին» հարձակում գործել ՊՊԾ գնդի վրա, որտե՞ղ էին մեր իրավապահները: Իշխանության չգոյության մյուս հիմնավորումն էր` իշխող էլիտայի քար լռությունը երկու շաբաթների ընթացքում, հասարակության հետ անհաղորդ լինելը: Իշխանություն-ժողովուրդ անդունդն այս երկու շաբաթներին առավել քան երբևէ ցայտուն էր: Մինչդեռ այսօր, «Սասնա ծռերի» հանձնվելուց հետո, եթե ոմանց համար ավարտ էր` ինչ-որ փուլի համար, ապա Սերժ Սարգսյանի համար մեկնարկ է: Իրականում, ստեղծված վիճակը, որքան էլ բարդագույն էր իշխանության համար ու ծառայեց իշխանությանը թուլացմանը, միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանը նախագահականում ունեցած իր ելույթում ցույց է տալիս, որ իշխանությունը հաղթական դիրքերից է հանդես գալիս. «Սասնա ծռերը», այնուամենայնիվ, հանձնվեցին, իրավապահները նրանց արյունը չթափեցին, ավելին` իրավապահներից զոհեր եղան, սակայն, «Սասնա ծռերը» իրենց առջև դրած վերջնական նպատակին չհասան, թեև հասարակական ընդվզում ծնվեց: Սա նոր խաղ է Սերժ Սարգսյանի համար: Իշխանությունն իրականում, էականորեն թույլ էր, կտրված հասարակությունից, այսօր էլ, երբ ընդվզում կա, իշխանությունը կարծես դա չի տեսնում, չի խոստովանում դրա պատճառները, թույլ տված սխալները: Նույնը ընդդիմությունը: Դարձել է վարչախմբի մաս` մեկ պաշտոններում, մեկ առանց պաշտոնների, բայց մշտապես իշխանական կերակրատաշտին մոտ: Ու ամենակարևորը` այստեղ էլ, հասարակական վստահության մեծ պակաս կա: Ավելին, պարզվեց, Հայաստանում գոնե մեկ հեղինակություն չկա, որը կարող էր բանակցել Սեֆիլյանի ու «Սասնա ծռերի» հետ: Որտե՞ղ էր Վլադիմիր Գասպարյանն այս երկու շաբաթների ընթացքում, ինչու՞ չեկավ աղոթելու Խորենացի փողոցում: Թող գար, ստանձներ այն դերակատարումը, որն ունեցավ Վիտալի Բալասանյանը: Բայց, իհարկե, պարզ է բոլորին, որ դա չէր կարող տեղի ունենալ, որովհետև նույնիսկ Սերժ Սարգսյանը գիտի, որ այդ դերակատարության համար ոստիկանապետը անհրաժեշտ որակներ չունի, նրա դերը միայն պատեհ անպատեհ բարեփոխվող ոստիկանության մասին խոսելն է: Սակայն այդ մի առասպելն էլ ջարդվեց: Վերջին օրերի բռնությունները նաև փլուզեցին Վլադիմիր Գասպարյանի ստեղծած առասպելը: Ու այստեղ հետաքրքրական է, որ հենց Սերժ Սարգսյանը ներողություն խնդրեց լրագրողներից` Վլադիմիր Գասպարյանի փոխարեն, կարծես վերջնականապես ցույց տալով նրա` ավարտված լինելը: Անընդունելի իրավիճակն ավարտվել է, սակայն ամբողջական հանգուցալուծումը դեռևս առջևում է, ասում է Սերժ Սարգսյանը: Քիչ անց կպարզվի` սա ընդամենը պարտությունը քողարկելու ելո՞ւյթ էր, թե՞ իրապես ինչ-որ բան այս երկրում փոխելու ցանկությամբ մեկնարկ: Թամար Բագրատունի

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am