ԵՄ-ն փաստի առաջ. Թուրքիայի շանտաժները չեն հանդուրժելու

Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները լուրջ սրացումներ են ապրում... Գերմանիան Անկարայի հետ հարաբերություններում գնում է ավելի կոշտացման: Գերմանիայի ԱԳՆ մամլո քարտուղար Մարտին Շեֆերը հայտարարել է, որ Գերմանիայի ու Թուրքիայի հարաբերություններն ապրում են ցնցումների ժամանակաշրջան, բայց հույս է հայտնել, որ այն կհաղթահարվի. «Մենք ունեցել ենք անցյալի փուլեր, որոնց ժամանակ դժվար է եղել փոխգործակցելը, ինչպես նաև այլ փուլեր, երբ գործերն ընթացել են չափազանց լավ: Այժմ վրա է հասել անհանգիստ ժամանակաշրջան: Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները խորն են և մոտ: Այդ պատճառով էլ երկու երկրների համար բարդ չի լինի հաղթահարել ժամանակավոր բարդությունները»: Ավելին` Գերմանիան Թուրքիայից պահանջել է այլևս շանտաժի չենթարկել ԵՄ-ին ներգաղթյալների համար սահմանները բացելու խոստումներով, ինչի նպատակը ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմին հասնելն է: Այս մասին հայտարարել է Գերմանիայի փոխվարչապետ Զիգմար Գաբրիելը` հավելելով, որ վիզային ռեժիմի ազատականացման հարցը, ընդհանուր առմամբ կախված է Թուրքիայից. «Գերմանիան և ԵՄ-ն ոչ մի դեպքում չպետք է դառնան շանտաժի թիրախ»: Գաբրիելի այս խոսքերը պատասխանն էին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարության. վերջինս ակնարկել էր, որ Անկարան կարող է հրաժարվել ԵՄ-ի հետ միգրացիոն գործարքից, եթե Բրյուսելը Թուրքիայի քաղաքացիներին չհատկացնի առանց վիզայի ռեժիմ: Անկարան էլ իր քայլերն է անում ի պատասխան... Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել է Անկարայում Գերմանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռոբերտ Դյոլգերին: Դա կապված է այն բանի հետ, որ Գերմանիայի ՍԴ որոշմամբ արգելվել էր Քյոլնում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին հասցեագրած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ելույթի հեռարձակումը: Բողոքի ակցիան կազմակերպվել է ընդդեմ Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման: Իսկ ահա Եվրոպայի խորհրդում մտահոգ են, որ Թուրքիայում մաքրումները կարող են հեռուն գնալ: Նորվեգական Verdens Gang թերթին տված հարցազրույցում ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյոռն Յագանդը նշել է, որ ԵԽ-ում մտահոգված են զինված ուժերում, պետական մարմիններում, համալսարաններում և ԶԼՄ-ներում կատարվող մասշտաբային մաքրում իրականացնելու համար: «Անկասկած է, որ մենք մտահոգված ենք նրանից, որ մաքրումները կարող են բավական հեռուն գնալ, սակայն չենք կարող ոչ մի բան ասել այնքան ժամանակ, քանի դեռ մեր ձեռքերում չեն լինի փաստեր, ինչն իրավունքի գերակայության սկզբունքի կարևոր ասպեկտն է»,- ասել է նա: Յագլանդն ընդգծել է, որ իր այցի նպատակը Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձի մասին փաստեր հավաքելը չէ, և իր աջակցությունն է հայտնել Թուրքիայի քաղաքական ինստիտուտներին: Յագլանդը նաև մտահոգություն է հայտնել, որ դավադիրներին հաջողվել է այդքան հեռու գնալ Թուրքիայի զինված ուժերում. «Թուրքիան կարող է հայտարարել արտակարգ դրություն, սակայն չի կարող անտեսել Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիայի առանցքային հոդվածները»: Իսկ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը 24 TV հեռուստաալիքի եթերում հայտարարել է, թե չի կարելի ասել, որ ԱՄՆ-ի նման խոշոր երկրին հայտնի չէ Ֆեթհուլլահ Գյուլենի մասին ճշմարտությունը: «ԱՄՆ-ն իրազեկված է, որ Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձի ետևում կանգնած է Ֆեթհուլլահ Գյուլենի ահաբեկչական կազմակերպությունը, և դա ապացույցների կարիք չունի: Եվ եթե ամերիկյան իշխանությունները չարտահանձնեն Գյուլենին, ապա չեն կարող իրենց երկրի ժողովրդին բացատրել, որ հավատարիմ են ժողովրդավարությանը: Կա տեղեկատվություն, որ Գյուլենը պատրաստվում է թաքնվել: Անհրաժեշտ է շուտափույթ արտահանձնել նրան: Ամեն դեպքում, եթե ԱՄՆ-ը թույլ չտա, Գյուլենը չի կարողանա թաքնվել: Առանց Վաշինգտոնի թույլտվության՝ նա չի կարողանա լքել ԱՄՆ-ն ու մեկնել այլ երկիր», ասել է Բոզդաղը: Իր հերթին Շվեդիայի ԱԳ նախարար Մարգոտ Վալստրյոմը մտահոգություն է հայտնել Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման փորձին հաջորդած զարգացումների առնչությամբ: «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Վալստրյոմը նշել է, որ ԵՄ-ն ու ՄԱԿ-ը պետք է արձագանքեն Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին: «Առնվազն ԵՄ տեսանկյունից պետք է դատապարտվեն Թուրքիայի զարգացումները և ավելացվի ճնշումն այդ երկրի նկատմամբ»,- ասել է Վալստրյոմը` կատարվածը լուրջ, մտահոգիչ և անընդունելի անվանելով: Շվեդիայի ԱԳ նախարարը նշել է, որ այս պահին Թուրքիան սխալ ուղղությամբ է շարժվում: Թուրքիա-արևմուտք հարաբերությունները, խոշոր հաշվով, ապրում են ամենաբարդ փուլը: Մի կողմից Էրդողանը Թուրքիայում ամրացնում է իր իշխանությունը, մյուս կողմից առճակատման պակաս չի նկատվում արևմուտքի հետ Թուրքիայի հարաբերություններում: Իսկ սա իր հերթին նշանակում է, որ առճակատումը պետք է նախևառաջ Էրդողանին, որպեսզի «ամրապնդի» իր դիրքերը երկրի ներսում... Ինչով էլ նա իրականում զբաղված է ռազմական հեղաշրջման փորձից հետո: Մետաքսյա Շալունց

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am