Սկսվել է Վարուժան Ավետիսյանի կալանքի միջնորդության քննությունը
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է Վարուժան Ավետիսյանի և Արայիկ Խանդոյանի կալանքի միջոնրդության քննությունը:Պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանի խոսքով Վարդան Գերավետյանի նկատմամբ կալանավորումն էլ որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
