Սմբատ Բարսեղյանը կալանավորվեց
22:38 Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սմբատ Բարսեղյանը կալանավորվել է: Այս մասին հայտնեց նրա պաշտպան Ռուզաննա Սիրեկանյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 218-րդ հոդված՝ պատանդ վերցնելը և 235-ր հոդված՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
