Տուլայում ավտոբուսի վթարի գործով հայ վարորդը դատապարտվել է ազատազրկման
Տուլայի մարզի Ուզլովայա քաղաքի մոտակայքում ՄոսկվաԵրևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարի գործով մեղադրվող Գառնիկ Հարությունյանը դատապարտվել է 4.6 տարվա ազատազրկման:Վթարը Տուլայի մարզի Մ-4 մայրուղում տեղի է ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 3-ին: Ավտոբուսում կար ավելի քան 60 մարդ, բոլորը Հայաստանի քաղաքացիներ: Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, տուժել՝ 46-ը, որոնցից 32-ը հոսպիտալացվել է: Վարորդի դեմ քրեական գործ էր հարուցվել «ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշաբար հանգեցրել է երկու եւ ավելի մարդկանց մահվան» հոդվածով: Դատարանը որպես խափանման միջոց ընտրել էր կալանավորումը: Այս մասին գրում է «Ռիա Նովոստին»
