Արայիկ Խանդոյանին տեղափոխել են դատարան
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ «Միայնակ Գայլ»-ին քիչ առաջ տեղափոխել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել ազատամարտիկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։ Արայիկ Խանդոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.Օր 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել):
