Սարի թաղի դեպքերի արդյունքում այս պահին բուժվում է 19 հիվանդ
20:57 Երեւանի Խորենացի փողոցում եւ Սարի թաղում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից այսօր՝ օգոստոսի 2-ին, դուրս է գրվել եւս 5 տուժած՝ 3 քաղաքացի եւ 2 ոստիկան: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը: Նա նշեց, որ այս պահին մայրաքաղաքի հիվանդանոցներում բուժում է ստանում 19 հիվանդ:
