«Սասնա ծռերի» անդամներից մեկը հիվանդանոցում է
19:58 Դատական նիստի ընթացքում, երբ որոշվում էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Գեւորգ Իրիցյանի խափանման միջոցը, նրա ինքնազգացողությունը վատացել է, որից հետո նա դատարանից տեղափոխվել է հիվանդանոց։ Գեւորգ Իրիցյանին տեղափոխեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց։ Նրա եղբայրը տեղեկացրել է, որ Գեւորգը վիրավորվել է ՊՊԾ շենքում այն օրը, երբ վիրավորվել է Պավլիկ Մանուկյանը։
