Արայիկ եւ Արարատ Խանդոյաննների գործը դատարանում է
19:48 Արայիկ եւ Արարատ Խանդոյաննների փաստաբանը՝ Արա Ղարագյոզյանը լրագրողներին հայտնել է, որ նրանց գործին վերաբերվող նիստը տեղի կունենա մոտավորապես 20:00-ին: Ինչպես ասել է՝ իրենք կանեն համապատասխան հայտարարություն, քանի որ ժամանակ չեն ունեցել քննիչի միջնորդությանը ծանոթանալու: Հիշեցնենք, որ Արայիկ Խանդոյանի կալանավորման վերաբերյալ քննիչի միջնորդությունը հանձնվել է Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
