Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի եւ «Արձագանք» ռադիոկայանի հիմնադիր-տնօրեն Եղիշե Պետրոսյանին ձերբակալությունից ազատ արձակելու վերաբերյալ։
Հայտարարություն
Երեկ՝ օգոստոսի 1-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հասարակության, իշխանությունների ու հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հանդես գալով ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա «Սասնա ծռեր» խմբի հարձակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ ելույթով, ներողություն խնդրեց լրագրողներից, որոնց նկատմամբ հուլիսի 29-ին Երևանի Սարի թաղում ցույցը ցրելու ընթացքում ոստիկանները ֆիզիկական բռնություն էին կիրառել, խոչընդոտել նրանց մասնագիտական օրինական գործունեությունը։
Մենք՝ ներքոստորագրյալներս, ի գիտություն ենք ընդունում այս փաստը։
Սերժ Սարգսյանի ուշադրությունն ենք հրավիրում, որ վերոհիշյալ դեպքերի ընթացքում հանիրավի ձերբակալվել է «Արձագանք ռադիոստուդիայի հիմնադիր Եղիշե Պետրոսյանը, ով առողջական վիճակի վատթարացման պատճառով գտնվում է Մալաթիայի «Աստղիկ» բժշկական կենտրոնում՝ ոչ միայն բժիշկների, այլեւ ոստիկանների հսկողության տակ։ Նրա նկատմամբ կասկածանքը՝ զանգվածային անկարգություններ հրահրելը, ուղղակի անհեթեթ է Եղիշեին բոլոր ճանաչողների համար։
Ուստի որպես իրավիճակի շտկմանն ուղղված անհետաձգելի քայլ՝ նախագահից պահանջում ենք միջոցներ ձեռնարկել Եղիշե Պետրոսյանին ժամ առաջ ազատ արձակելու համար։
ԽՈՍՔԻԱԶԱՏՈՒԹՅԱՆՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԿՈՄԻՏԵԵՐԵՎԱՆԻՄԱՄՈՒԼԻԱԿՈՒՄԲՄԵԴԻԱՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐՀԱՆՈՒՆԱՊԱԳԱՅԻ» ՀԿ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐՀԱՆՈՒՆՄԱՐԴՈՒԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿԳՈՐԻՍԻՄԱՄՈՒԼԻԱԿՈՒՄԲԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻԱԶԱՏՈՒԹՅԱՆԿԵՆՏՐՈՆ«ՀԵՏԱՔՆՆՈՂԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԿ«ՌԵԳԻՈՆ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆԿԵՆՏՐՈՆ
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը