ԱՄՆ-ը զսպում է Պուտինին` Ղարաբաղում

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը և Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթի քննարկել են Սիրիայում և Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող իրավիճակը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարները: Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, որի հաղորդմամբ՝ հանդիպման նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը, որի ընթացքում քննարկվել են նաև միջազգային օրակարգի այժմեական այլ հարցեր ևս: Միաժամանակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջընթաց են ակնկալում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հաջորդ հանդիպումից՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: «Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումները իրենց դերն ունեցան շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նվազեցման ու հարաբերական կայունության ապահովման հարցում:Նախագահների միջև ակնկալվող հանդիպումը պետք է ի ցույց դնի հրադադարի ռեժիմին հավատարիմ լինելու կողմերի ցանկությունը: Մենք նաև ակնկալում ենք, որ հաջորդ հանդիպումը կնպաստի բանակցության գործընթացում առաջընթացի ձեռքբերմանը: Մենք ակնկալում ենք, որ կողմերը հրադադարի ռեժիմը պահպանելու վերաբերյալ նախագահների հայտնած պատրաստակամության ֆոնին հավատարիմ կլինեն ստանձնած պարտավորություններին»,- նշել է ամերիկացի համանախագահը: Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են այն պարտավորությունների կատարման ուղղությամբ, որոնք նախագահները ստանձնել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում՝ լարվածության նվազման ու հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցային գործընթացի հետագա առաջխաղացման համար: Սա մի կողմից հուսադրող է, քանի որ, եթե միջնորդներին հաջողվում է ընդհանուր հայտարարի գալ, պնդել բանակցությունների շարունակականության համար, իսկ սա իր հերթին նշանակում է, որ ռազմական հնարավոր գործողությունների արգելափակում: Ավելին, Ուորլիքն ասում է, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը համաձայնության են եկել ղարաբաղյան շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին ԵԱՀԿ-ի մոնիթորինգային խմբի ընդլայնման մասին և ծրագրված է շարունակել հակամարտության կարգավորման վերաբերյալ մասշտաբային բանակցությունները՝ յուրաքանչյուր կողմի բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ: Կողմերի միջև լարվածության նվազեցման համար տարվող աշխատանքը, իհարկե, կարևոր է, սակայն ակնհայտ է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներսում Մոսկվայի ձգտումները` «ղեկն» իր ձեռքում պահել, չի հաջողվում, գոնե այս փուլում: Վաշինգթոնն այս փուլում բացահայտ հետաքրքրվածություն է ցուցաբերում ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացի առնչությամբ: Բանն այն է, որ ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը, ինչպես նաև` ռուս-թուրքական ջերմացող հարաբերությունները ուղղակի սպառնալիք կարող են դառնալ Արցախի անվտանգության համար: Վաշինգտոնի ակտիվությունն ինչ-որ առումով կարծես փաստում է այն մասին, որ ԱՄՆ-ը ռուսական ջանքերին, կարծես, չի վստահում, և գոնե պաշտոնապես ցույց է տալիս, որ ձգտում է տիրապետել բոլոր մանրամասներին, որոնք կապված են Մոսկվայի նախաձեռնողական քայլերի հետ: Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը, որն ակնկալվում է օգոստոսին անցկացնել, հնարավոր է տեղի ունենա Պուտինի հովանու ներքո, և մինչ այդ, փաստացի, ամերիկյան կողմը Մոսկվայից թափանցիկություն է պահանջում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Արարատ Միրզոյանն ԱԺ կգնա. «Հրապարակ» Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ» Ստեփանավանում խուզարկություններ ու ձերբակալություններ են «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ» Դատավորները առաջխաղացում չեն ուզում, որ չթիրախավորվեն․ «Ժողովուրդ» Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ» Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ․ «Ժողովուրդ» ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում․ «Ժողովուրդ» Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am